Չինաստանը երկրամերձ ուղեծիր է արձակել «Շենչժոու-11» ղեկավարվող տիեզերանավը: Արձակումը հեռարձակել է CCTV հեռուստաալիքը:
Արձակումն իրականացվել է Հանսու նահանգի Ցզյուցյուան տիեզերակայանից «Չանչժեն-2F» կրող հրթիռի միջոցով: Տիեզերանավը մեկ ամսվա ընթացքում միացած կլինի «Տյանգուն-2» լաբորատորիային: Տիեզերանավի վրա գտնվում է 2 հոգանոց անձնակազմ: