ԵՄ- ի ոչ մի երկիր չի առաջարկել Սիրիայի իրադրության կապակցությամբ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Այսօր ԵՄ-ի ոչ մի երկիր հանդես չի եկել Սիրիայի գծով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկությամբ: Դա շատ ակտիվ քննարիկվում է ԶԼՄ-ներում, բայց ոչ մեր հանդիպումներին»,-ասել է Մոգերինին Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների նիստից առաջ:
Նշենք, որ Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին խոսակցություններն սկսել են Հալեպում շարունակվող կատաղի մարտերի ֆոնին. Արևմուտքը Ռուսաստանի և Սիրիայի իշխանություններին մեղադրում է խաղաղ բնակչության ռմբակոծությունների մեջ: