Չինաստանի էներգետիկայի հարցերով պետական վարչության ածխարդյունահանման հարցերով բաժնի ղեկավարի նախկին տեղակալ Վեյ Պենյուանին մահապատժի են դատապարտել 2000-2014թթ. 212 մլն յուանի չափով (31.49 մլն դոլար) կաշառք վերցնելու համար։
Պաշտոնյային դատապարտել են մահապատժի 2 տարի վճռի իրագործման հետաձգմամբ, հայտնում է Renmin Ribao-ն։
Դատավարությունը սկսվել էր 2015 թվականի վերջին։ Պաշտոնեական դիրքը չարաշահած պաշտոնյան չի կարողացել բացատրել 19.46 մլն դոլարի չափով ունեցվածքի ծագումը։ Դատարանի վճռով ՝ ունեցվածքը ենթակա է առգրավման։