Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ ամենամյա զեկույցի համաձայն, ՀՀ ընթացիկ 2016թ.-ը կավարտի 1.1 % դեֆլյացիոն (գնանկման) ցուցանիշով, իսկ ահա 2017-ին սպասվում է 2,4%-ի ինֆլյացիա (գնաճ):
«Հայաստանում գների վրա ազդող արտաքին դեֆլյացիոն գործոնների ազդեցությունը 2016թ-ի ընթացքում աստիճանաբար նվազում է: Հուլիս-օգոստոսին ինֆլյացիոն գործընթացները հիմնականում պայմանավորված են եղել ներքին գործոններով` թույլ սպառողական ակտիվությամբ և սակագների ծրագրային նվազմամբ: Հունվար-օգոստոս ամիսներին տարեկան կկտրվածքով դեֆլյացիան կազմել է 1,6%», - ասված է զեկույցում, գրում է Panorama.am-ը:
Նշեք նաև, որ ԵԱԶԲ զեկույցում կանխատեսվում է, որ 2016թ-ին տնտեսական աճի մակարդակը կկազմի 2%, ինչը 0,6%-ով ավելի քիչ է նախորդ կանխատեսումից: