Մեծ Բրիտանիան, սկսած 2009թ.-ից, առաջին անգամ դուրս է մնացել ներդրումային ամենագրավիչ երկրների առաջատար հնգյակից: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղվելով Ernst & Young (EY) գործակալության Global Capital Confidence Barometer զեկույցի վրա, փոխանցում է lenta.ru-ն:
Ընկերություններն անհանգստացած են ազգայնական կողմնորոշում ունեցող կազմակերպությունների գործունեությամբ և մտավախություններ ունեն Brexit-ի հետևանքների մասով և արժութային տատանումներով: Գործակալությունը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումն, ընդհանուր առմամբ, բացասական է գնահատում:
«Brexit-ը լավագույն օրինակն է՝ ինչպես են գեոքաղաքական փոփոխություններն ավելացնում միջազգային ներդրումների համար խոչընդոտներ»,- մասնավորապես նշել է EY Global-ի փոխնախագահի տեղակալ Սթիվ Կրուսկոսը:
Նշենք, որ 2016 ներդրումային ամենաբարձր գրավչություն ունեցող երկրներ են ԱՄՆ, Չինաստանը, Գերմանիան, Կանադան և Ֆրանսիան: