Ավստրիայի Ներքին գործերի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան հայտարարել է, որ այն տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, նախատեսվում է քանդել, հայտնում է The Local:
Հաղորդվում է, նման որոշումը նպատակ ունի թույլ չտալ, որ այդ տունը դառնա նեոնացիստների «սրբատեղի»:
«Հիտլերի տունը կքանդվի: Կկառուցվի նոր շինություն: Շենքը կծառայի կամ բարեգործական նպատակներ կամ պետության կարիքների համար»,- նշել է նա:
1972թ-ին ԳԴՀ ՆԳՆ-ն վարձակալել էր շենքը, որպեսզի բացառեր նրա սխալ կիրառությունը: Իր հերթին նախարարությունն այն վարձակալության էր տալիս տարբեր բարեգործական կազմակերպությունների: 2011թ-ից ի վեր շենքը դատարկ էր: