Իրաքյան բանակը վերահսկողություն է սահմանել Մոսուլի մերձակա Նիմրուդ հին քաղաքի նկատմամբ: Զինվորականները շարունակում են առաջ շարժվել՝ հետ մղելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին: Այդ մասին հայտնել է Rudaw գործակալությունն Twitter-ի իր էջում:
Հաղորդվում է, որ Նիմրուդում, որն ավերվել է ԻՊ-ի զինյալների կողմից, բարձրացվել է Իրաքի դրոշը: Գործակալության տվյալներով՝ կառավարական զորքերն առաջ են շարժվում Մոսուլի հարավային ուղղությամբ: