Իրաքի քրդական զորամիավորումները, որոնք կառավարական զորքերի հետ միասին հարձակում են սկսել Մոսուլի ուղղությամբ, դադարեցրել են առաջխաղացումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, հայտարարել է քրդական աշխարհազորայինների հրամանատար Կատար Շեյկխան:
Վերջինիս փոխանցմամբ՝ քրդերն ուղղակի կպահեն դիրքերը, քանի որ Մոսուլի ազատագրման գործողության շրջանակներում իրենց առջև դրված խնդիրները նրանք արդեն կատարել են: