Եթե եղանակային պայմանները չխանգարեն, ապա շաբաթվա վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, գրում է Aysor.am-ը:
«Սպասում ենք այդ հանդիպմանը: Եթե եղանակային պայմանները չխանգարեն, նախատեսված է, որ այս շաբաթվա վերջին կլինի հանդիպումը», - նշել է նա: