Էկվադորի կառավարությունը հաստատաել է, որ սահմանափակել է ինտերնետի հասանելիությունը Լոնդոնի իր դեսպանատանը, որտեղ մոտ 4 տարի է թաքնվում է WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը, փոխանցում է lenta.ru-ն:
Էկվադորի կառավարությունն իր այդ քայլը բացատրում է նրանով, որ վերջին շրջանում WikiLeaks-ը բազմաթիվ նյութեր է հրապարակում ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ: «Էկվադորի կառավարությունը հարգում է այլ պետությունների գործերին չմիջամտելու սկզբունքը, չի միջամտում ընթացիկ նախընտրական գործընթացին և չի աջակցում թեկնածուներից որևէ մեկին», -ասվում է ԱԳՆ տարածած հայտարարությունում:
Նշվում է, որ սահմանափակումը ժամանակավոր է և չի խանգարի պորտալի լրագրողների աշխատանքին: