Ֆրանսիական մի շարք քաղաքներում ոստիկանության աշխատակիցները հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը շարունակել են բողոքի ակցիաները: Ամենամասշտաբային ակցիան տեղի է ունեցել Փարիզի մերձակայքում գտնվող էվրի քաղաքում, հայտնում է Le Figaro-ն:
Ֆրանսիացի ոստիկանները բաղոքում են ոստիկանության աշխատակիցների դեմ վերջին խուլիգանական գործողությունների դեմ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Վիրի Շատիյոն համայնքում մի խումբ երիտասարդների հարձակման արդյունքում 4 ոստիկան է տուժել:
Նախօրեին ավելի քան 500 ոստիկան բողոքի ակցիա է անցկացրել Փարիզի կենտրոնով: Նրանք միացված հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով երթևեկել են Ելիսեյան դաշտերով՝ այդ կերպ կաթվածահար անելով երթևեկությունը: Այնուհետև ոստիկանները կատարել են Ֆրանսիայի ազգային օրհներգը՝ Մարսելիեզը: