CNN հեռուստաընկերության գնահատականի համաձայն՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել Լաս Վեգասում կայացած նախագահական վերջին հեռուստաբանավեճում, փոխանցում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ CNN-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ նախկին պետքարտուղարին հաղթող է համարել հարցվածների 52 տոկոսը: Հանրապետական Դոնալդ Թրամփին իր ձայնն է տվել հարցման մասնակիցների 39 տոկոսը:
Նշենք, որ երրորդ հեռուստաբանավեճի ժամանակ թեկնածուները բանավիճել են զենքի, միգրացիայի, Պուտինի թեմայով: Նրան բանավեճն սկսել են առանց միմյանց ձեռք սեղմելու: