Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է տարածքային կառավաման և զարգացման նախարարության ու մարզպետների հետ միասին ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրասնպորտի հարցը:
«Ակտուալ է մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքը: Հանձնարարում եմ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության, մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը` չսահմանափակվելով միայն Երևանին մոտ գյուղական բնակավայրերով», - ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտի աշխատանքը չի իրականացվում:
«Նշեք պատճառները, թե ինչու՞ չի իրականացվում, ինչպես նաև առաջարկություններ ներկայացրեք խնդրի հստակ կարգավորման հետ կապված», - ասել է վարչապետը: