Ոսկու գները շարունակում են կայուն աճ պահպանել: Պատճառը ԱՄՆ անշարժ գույքի շուկայից ստացվող լուրերն են, փոխանցում է REGNUM գործակալությունը:
Այսպես, հոտկեմբերի 20-ին առավոտյան Նյու-Յորքի Comex բորսայում ոսկու գինն աճել է 1.60 դոլարով, կամ 0,13%-ով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1271,50 դոլար:
Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսի գինը կանգ է առել 17.58 դոլար/ունցիայի մակարդակում՝ ավելանալով 0.10 %-ով: