Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Չինաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ «ժամանակն է, որ Ֆիլիպինները հրաժեշտ տա ԱՄՆ-ին», գրում է Channel News Asia պորտալն՝ ընդգծելով, որ այդ կերպ Ֆիլիպինները նախանշել է Չինաստանի հետ մերձեցման կուրսը:
«Ֆիլիպինները շատ քիչ բան են ստացել ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ դաշինքից: Ձեր այցը մեր երկիր, Բարա՛ք, շահեկան էր միայն ձեզ: Այնպես որ, ժամանակն է եկել, որ հրաժեշտ տանք իրար», - ասել է Դուտերտեն՝ իր ելույթի վերջում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային կրկին «անառակի որդի» անվանելով: