Բեյրութի Դեմիրճյան կենտրոնի հանդիսասրահում «Խաչատրյան տրիոն» ներկայացրեց արվեստի և երաժշտության բացառիկ երեկո: Արմենպրեսի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Հայ Երիտասարդաց Ընկերակցության 85-ամյակի տոնակատարության շրջանակներում:
Միջոցառմանը «Խաչատրյան տրիոն» ներկայացրեց հայկական դասական երաժշտության և ժողովրդական երգերի ընտրանի: Մասնավորապես, հնչեցին Արամ Խաչատրյանի «Վալս»-ը «Դիմակահանդես»-ից, «Սուսերով պար»-ը, Առնո Բաբաջանյանի «Տրիո»-ն, Կոմիտասի «Վաղարշապատի պար»-ը և այլ հայտնի ստեղծագործություններ ու հատվածներ հայտնի երկերից: