Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 13 տեղով և զբաղեցնում է 125-րդ հորիզոնականը` 270 միավորով:
Աղյուսակը գլխավորում է Արգենտինան (1621 միավոր), Գերմանիան երկրորդն է (1465), Բրազիլիան՝ երրորդը (1410):
122-րդ տեղում է Վրաստանի հավաքականը՝ 276 միավորով, ՀՀ ազգային հավաքականին զիջող երկրների շարքում են Տաջիկստանը` 140-րդ տեղ (227), Մոլդովան՝ 173-րդ (119):
Նշենք, որ 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը 4 անընդմեջ պարտություն է կրել: