WikiLeaks-ը սկսել է հրապարակել Դեմոկրատական կուսակցության ստրատեգներից Ջոն Պոդեստայի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի էլեկտրոնային նամակագրությունը, որն վերաբերում է Օբամայի՝ սենատոր և երկրի ընտրված նախագահ եղած ժամանակաշրջաններին, հայտնում է TACC-ը: Նախատեսվում է սկզբում հրապարակել 7 հաղորդագրություն, որոնք ուղարկվել են 2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
Ջոն Պոդեստան այժմ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի ներկայիս թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավարն է: Այն ժամանակ Պոդեստան եղել է ԱՄՆ-ի՝ արդեն ընտրված նախագահի անցումային թիմի ղեկավարներից մեկը։