Չինաստանի Ազգային բանկը սեպտեմբերին մեծացրել է ոսկու պաշարները 5 տոննայով: Արդյունքում, ԱՄՀ տվյալներով, Չինաստանի ոսկու համախառն պաշարները կազմում են 1838 տոննա, ինչի արդյունքում Չինաստանում ոսկու պաշարների մեծությամբ դարձել է վեցերորդ երկիրն աշխարհում (ԱՄՆ, Գերմանիա, ԱՄՀ, Իտալիա և Ֆրանսիա), փոխանցում է REGNUM գործակալությունը:
«Երկնատակը» սեփական ոսկու պաշարների մասին վիճակագրությունը սկսել է հրապարակել 2015թ.-ից սկսած:
Պետք է նշել, որ ոսկու գնումների քանակով առաջատար է համարվում նաև ՌԴ: Սկսած 2007թ.-ից, ՌԴ ոսկու պաշարների ծավալներն աճել են մոտ չորս անգամ՝ 402 տոննայից հասնելով 1527 տոննայի:
Վերջին տարիներին նկատվում է ոսկու կապիտալի արտահոսք Արևմուտքից դեպի Արևելք: Արևմտյան որոշ զարգացած երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հոլանդիան ակտիվ վաճառում են իրենց ոսկու պաշարները: