«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքի հարավային ծայրամասում մահապատժի են ենթարկել 284 մարդու, հայտնում է CNN-ը` հղում կատարելով Իրաքի հետախուզությունում ունեցած աղբյուրներին:
Գրոհայինները տղամարդկանց և երեխաներին օգտագործել են որպես կենդանի վահան իրաքյան բանակի և կողմնակիցների հարձակումների ժամանակ:
Մահապատիժները տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին և 21-ին, այնուհետ մարմինները բուլդուզերներով հավաքել և «լցրել» են եղբայրական գերեզմանոց, որը գտնվում է քաղաքի հյուսիսում քանդած գյուղատնտեսաան քոլեջի տեղում:
Հեռուստաալիքն այս ինֆորմացիան պաշտոնական հաստատող տեղեկատվություն չունի: