ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը խոստովանել է, որ մեծ հաճույքով կծեծեր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, եթե սովորեին նույն դպրոցում։
«Լրագրողները հաճախ են ինձ հարցնում՝ չէի՞ ցանկանա բանավեճ ունենալ Թրամփի հետ։ Ո՛չ, ես կցանկանայի նրա հետ լինել դպրոցում, և նրան տանել մարզադահլիճ...»,- հայտարարել է Բայդենը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին։