Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են երկու գերատեսչությունների փոխգործակցության հարցեր

19:13     22 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 22-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանին, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան իրենց ղեկավարած գերատեսչությունների փոխգործակցության հարցերին։ 

 


© armedia.am