Հոկտեմբերի 22-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանին, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան իրենց ղեկավարած գերատեսչությունների փոխգործակցության հարցերին։