Ֆրանսիայում սկսել են ներգաղթյալների ամենամեծ վրանային ճամբարի ապամոնտաժումը
Ֆրանսիայի իշխանություններն այսօր պատրաստվում են սկսել երկրում անօրինական ներգաղթյալների ամենամեծ վրանային ճամբարի՝ «Ջունգլիի» ապամոնտաժման աշխատանքները, հայտնում է BBC-ն։ Իշխանությունների տվյալներով՝ այս ճամբարում բավականին վատ պայմաններում ապրում է ավելի քան 7 հազար միգրանտ. նրանց կտեղակայեն Ֆրանսիայի տարբեր շրջաններում:
Նշվում է, որ մտավախություն կա, որ որոշ միգրանտներ կարող են հրաժարվել լքել ճամբարը՝ դեռ հույս ունենալով հասնել Մեծ Բրիտանիա: Այս հողի վրա իշխանությունները չեն բացառում միգրանտների և ոստիկանության մեջ բախումները: