Եվրամիությունը հայտնվել է «տուրբուլենտության գոտում» և միությանը սպառնում է փլուզում: Այս մասին Sueddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
«Հավերժ խաղաղություն մայրցամաքում» և «Եվրոպան այլընտրանք չունի» կարգախոսներն արդեն ուղղակի չեն դիմանում քննադատությանը»,-ասել է Շտայնմայերը:
«Ֆինանսական ճգնաժամը, Եվրոպա փախստականների հոսքը, Բրիտանիայում անցկացված հանրաքվեի հետևանքով առաջացած շոկը Եվրոպային բերել են ուժեղ տուրբուլենտության գոտի»,-ասել է Շտայնմայերը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ԵՄ անդամ երկրներից շատերը քննադատում են Բրյուսելի քաղաքականությունը: «Եվրոպայի նույնիսկ ամենահավատարիմ կողմնակիցներն այժմ տեսնում են, որ մենք պետք է նորից համոզենք մարդկանց…Եթե մենք չիմանանք, ինչպես գնահատել ԵՄ-ն, այն փլուզման եզրին կհայտնվի»,-ասել է Շտայնմայերը