Իրանը պատրաստակամություն է հայտնել միանալու Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) կողմից ներկայացված նավթի արդյունահանման ծավալները սառեցնելու ծրագրին, որպեսզի օգնի կայունացնել գները միջազգային շուկաներում։ Այս մասին «ԻՌՆԱ» գործակալությանը հայտնել է նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան։
Նրա խոսքով բարելի դիմաց 55-60 դոլարի սահմանում նավթի գինն արդարացված է ու հարմար է շուկայում կայունության հաստատման համար։ Զամանինիան մեկնաբանել է ՕՊԵԿ-ի Ալժիրում կայացած գագաթաժողովը՝ հույս հայտնելով, որ նիստի ժամանակ ընդունված որոշումները կիրագործվեն նոյեմբերին։