ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է շուրջ 1 տրիլիոն 28.0 մլրդ ՀՀ դրամ:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա համադրելի ամիսների համեմատ, Հանրապետությունում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալի աճ՝ շուրջ 7%-ով: