«Իսլամական պետությունը» ստանձնել է Պակիստանի հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Պակիստանի Քվետե քաղաքում ոստիկական ուսումնարանի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը, հայտնում է BBC-ն:
Ուսումնարանը հարձակման է ենթարկվել նախօրեին երեկոյան. մի խումբ զինված մարդիկ ներխուժել են հաստատության տարածք և ընթացքից կրակ բացել այնտեղ գտնվողների վրա: Հարձակման արդյունքում զոհվել է 59 մարդ:
Հարձակումն իրականացրած 6 ահաբեկիչներից 3-ի մոտ եղել է մահապարտի գոտի: