Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներ և շքանշաններ է շնորհել մշակույթի մի շարք արտասահմանյան գործիչների, որոնց թվում է նաև ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ով ստացել է Պուշկինի մեդալ, հաղորդում է Известия-ն։
Սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, Չինաստան պետական մեծ թատրոնի տնօրեն Չեն Պինը պարգևատրվել են Բարեկամության շքանշանով։