Չեռնոգորիայում բացահայտել են պետական հեղաշրջման ծրագիրը․ հետքերը տանում են Ռուսաստան

15:22     28 հոկտեմբերի, 2016

Ռուսաստանի և Սերբիայի հարաբերություններում աննախադեպ սկանդալ է ծագել, գրում է Коммерсантъ-ը:

Նախօրեին սերբական լրատվամիջոցներն, իշխանություններին հղումով, հայտնել են, որ Ռուսաստանի մի քանի քաղաքացիներ արտաքսվել են երկրից Չեռնոգորիայում ահաբեկչական գործողությունների նախապատրաստմանը մասնակցելու համար: Այս տեղեկատվությունը համընկավ ՌԴ Անվտանգության խորհդրի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի Բելգրադ անսպասելի այցի հետ։ Փորձագետները կարծում են, որ այցը կապված է Չեռնոգորիայում տեղի ունեցածի հետ։

Սերբիայի կառավարությունում Коммерсантъ-ի աղբյուրները նշում են, որ Բելգրադը հետաքրքրված չէ նման սկանդալով, և չի ցանկանում կասկածի տակ հայտնվել հարևան երկրում հանցավոր գործողությունների հետ:

 


© armedia.am