Սիրիացի ապստամբները հոկտեմբերի 28-ին հարձակում են Հալեպի արևմտյան շարջանների վրա, որոնք գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության ներքո, հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ հարձակմանը մասնակցում են ընդդիմադիր բոլոր խմբավորումները:
Ինչպես տեղեկացնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդարանը, ապստամբների կողմից Հալեպի արևմտյան շրջանների գնդակոծման հետևանքով, որոնք վերահսկում են կառավարական ուժերը, զոհվել են 15-ից ավելի խաղաղ բնակիչներ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է: