Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պաշտոնական թրեյլերը Facebook-ում ավելի քան 1 000 000 դիտում է ունեցել, իսկ YouTube-ում տեղադրված տարբերակն` ավելի քան 1 600 000 դիտում: Այս մասին հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
Երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախառեձնությամբ նկարահանված ֆիլմը պատմում է Ցեղասպանության իրադարձությունների ֆոնին ամերիկացի լրագրողի, հայ ուսանող բժշկի և ստամբուլաբնակ նկարչուհու միջև ձևավորված սիրային եռանկյունու մասին: