Մոլդովայում այսօր մեկնարկել է վերջին 20 տարում առաջին ուղիղ նախագահական ընտրություններում քվեարկությունը, հայտնում է Коррепондент-ը:
Նախագահի պաշտոնի համար պայքարում են 9 թեկնածու` այդ թվում երեք անկախ թեկնածու:
Մոլդովայի նախագահի ուղիղ ընտրություններն առաջին անգամ կայացել են 1996 թվականի դեկտեմբերին: 2000 թվականի երկրի խորհրդարանը հաստատեց սահմանադրական փոփոխությունները, որով Մոլդովան անցավ կառավարման խորհրդարանական ձև, և նախագահը սկսեց ընտրվել խորհրդարանականների կողմից: Այդ ընթացքում խորհրդարանին միայն երկու անգամ է հաջողվել ընտրել նախագահի` 2001 և 2005 թվականներին: