«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում 16-ամյա դեռահասի սպանության պատասխանատվությունը:
Աղբյուրների փոխանցմամբ` դեռահասն իր 15-ամյա ընկերուհու հետ նստած է եղել գետափին, երբ անսպասելի նրա վրա է հարձակվել անհայտ անձը և դանակով մի քանի անգամ հարվածել:
Աղջկան հաջողվել է լողալով հեռանալ, իսկ տղան մահացել է հվանդանոցում:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին: