Մոլդովայում նախագահի ընտրությունների արդյունքները պահանջում են երկրորդ փուլի անցկացում, քանի որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը, հայտնում է Интерфакс-ը։
ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկից հետո Սոցիալիստների կուսակցության ռուսամետ առաջնորդ Իգոր Դոդոնը հավաքել է 48.5 տոկոս ձայն, եվրոպամետ ընդդիմության միասնական թեկնածու Մայա Սանդուն՝ 38 տոկոս:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտություն լինի, ապա այն կնշանակվի նոյեմբերի 13-ին: