Եգիպտոսում ջրհեղեղի զոհն է դարձել առնվազն 22 մարդ, ևս 72-ը տուժել է, հայտնում է Коррепондент-ը։ Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ 5.6 մլն դոլար կհատկացնեն ջրհեղեղից տուժած շրջաններին, որոնց թվում են Սոհագ քաղաքը, Հարավային Սինայը և Կարմիր ծովի ափը։
Երկրում հեղեղումների պատճառ են հանդիսացել տեղատարափ անձրևները։ Աշնանն ու ձմռանը Եգիպտոսում տեղացող հորդառատ անձրևները հազվագյուտ երևույթ չեն։ Դա մշտապես հանգեցնում է հեղեղումների, հատկապես թույլ զարգացած ենթակառուցվածքով շրջաններում։