Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող, հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամներին է փոխանցել Սիրիայի հարցով «Սպիտակ գիրքը», որում նկարագրվում են այն հանցագործությունները, որոնք Սիրիայի տարածքում կատարել ԱՄՆ-ի գլխավոր միջազգային կոալիցիան և չափավոր ընդդիմությունը: Այս մասին հայտնում է Известия-ն՝ ՄԱԿ-ում իր աղբյուրին հղումով:
«Այո՛, իսկապես ռուսական կողմը ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամներին ուղարկել է փաստաթուղթ, որը տեղեկություններ է պարունակում Սիրիայի տարածքում հանցագործությունների, ինչպես նաև Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հաջողություններին մասին», - նշել է աղբյուրը:
Հաղորդվում է, որ «Սպիտակ գրքի» պատրաստմանը մասնակցել են Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի մասնագետները: