Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում գանաճի մակարդակով առաջին տեղն է զբաղեցնում, հայտնում է haqqin.az-ը: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի անցկացրած հետազոտության համաձայն՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանում սպառողական գներն ավելացել են 8.7 տոկոսով:
Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսը, որտեղ նույն ժամանակահատվածում սպառողական գներն ավելացել են 8.3 տոկոսով: Եռյակն եզրափակում է Ուկրաինան՝ 6.4 տոկոս գնաճով:
Հետազոտության համաձայն՝ հետխորհրդային երկրներից՝ Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզստանում և Հայաստանում (3,7%) 2016 թվականին արձանագրվել է սպառողական գների անկում: