Հայաստանի 2017 թվականի պետական բյուջեով նախատեսվում է ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացնել 4 միլիարդ 522 միլիոն դրամ։ Ազգային ժողովում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։
«2016 թվականին նախագահի աշխատակազմին և ազգային անվտանգության խորհրդին հատկացված 5 միլիարդ 97 միլիոն դրամի դիմաց այս տարի ներկայացված գումարը նվազել է 504 միլիոն դրամով: Այդ նվազումը պայմանավորված է նրանով, որ նախագահի կարգադրությամբ լուծարվել է ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը և այն դարձել է Նախագահի աշխատակազմի ստորաբաժանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Գևորգյանը: