Galaxy Note 7 սմարտֆոններին նվիրված կոստյումները դարձել են Հելլոուինի հիթը, այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Galaxy Note 7-երի պատմությունները ներկայացվել են տարբեր կերպ. ոմանք հագել են այրվող սմարտֆոնների հանդերձանք, ուրիշները ցուցադրել են «վնասվածքներ», որոնք առաջացել են հեռախոսների պայթյուններից հետո: Եղել են նաև այնպիսիններ, ովքեր հանդես են եկել Galaxy Note 7 փորձարկողների դերում: