Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ բոլոր երկրներն ու նավթի անկախ արդյունահանողներն, այդ թվում՝ ՌԴ, աջակցություն են հայտնել «սև ոսկու» արդյունահանման ծավալների սառեցման նախագծին: Այդ մասին հաղորդում է Bloomberg –ը՝ հղում կատարելով ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկիդոյի հայտարարությանը:
«ՕՊԵԿ անդամ բոլոր 14 երկրները, ինչպես նաև ոչ անդամներն, ինչպիսին է ՌԴ, պատրաստվում են նոյեմբերի 30-ին ներկայացվելիք համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնել»,- հայտնել է Բարկիդոն Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ:
Նա նաև նշել, որ կազմակերպության անդամները հոկտեմբերի 28-ին կայացած հանդիպման ժամանակ համաձայնագրի դետալների վերաբերյալ զգալի աշխատանքներ են կատարել: