Հալեպում գրոհայինները թռուցիկներ են տարածում, որոնցում խաղաղ բնակիչներից 300-ական դոլար են պահանջում իրենց վերահսկողության տակ գտնվող մարդասիրական միջանցքներով քաղաքը լքելու հնարավորության համար: Ինչպես հայտնում է РИА Новости -ն, թռուցիկները տարածվել են «Ջեյշ ալ Ֆաթհ»-ի գերագույն ռազմական խորհրդի անունից:
«Մեր ղեկավարությունը գիտակցում է կառավարական բանակի կողմից Հալեպի թաղամասերի շրջափակման ու ռմբակոծությունների պատճառով քաղաքի խաղաղ բնակչության կրած տառապանքների չափը: Մեր եղբայրների հետ խորհրդակցությունից հետո, մենք թույլ կտանք մինչև 14 տարեկան և 55-ից բարձր բնակիչներին լքել քաղաքն այն պայմանով, որ նրանցից յուրաքանչյուրը վճարի 150.000 սիրիական լիրայի չափով գումար (300 դոլար) մեր եղբայրներին ռազմաճակատներում աջակցելու համար»,- նշվում է թռուցիկներում:
Մեծաքանակ զոհերին խուսափելու համար սիրիացի և ռուս զինվորականները ստեղծել են 8 մարդասիրական միջանցք, որոնցով խաղաղ բնակիչները կարող են լքել Հալեպի արևելյան պաշարված շրջանները: