Լոնդոնի ոստիկանությունը ստիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին դադարել աշխատանքի գնալ հեծանիվով և օգտվել մեքենայից՝ ահաբեկչության զոհ չդառնալու համար, փոխանցում է TACC--ը:
«Բորիսը սիրում է հեծանիվ քշել, նա սովոր է ամեն տեղ գնալ հեծանիվով դեռևս քաղաքապետ եղած ժամանակից, նա շատ տխրեց, երբ տեղեկացավ, որ այսուհետ չի կարող նման կերպ վարվել։ Նա իր անհամաձայնությունը հայտնեց, սակայն ոստիկաններն անդրդվելի էին, և Բորիսը ստիպված եղավ ընդունել, որ շատ խոցելի թիրախ է։ Այժմ նա այլ կերպ է վարվում դիվանագիտական ճաշերի ընթացքում ձեռք բերված կալորիաներից ազատվելու համար»,-Sun թերթին ասել է արտգործնախարարի ընկերներից մեկը