Եվրախորհրդարանի փոխնախագահ Գրաֆ Լամբսդորֆը քննադատել է Թուրքիայում մահապատժի վերականգնման ծրագիրը, մամուլի և ընդդիմության դեմ կիրառվող ճնշումներն ու բռնությունները, նշելով, որ այդպիսի պայմաններում վիզաների ազատականացումը չի կարող իրականացվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով Haber.sol.org լրատվակայքին:
«Նման պայմաններում վիզաների ազատականացումը չի կարող իրականացվել 2017թ.: Ու դա կլինի բացառապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղքով», - նկատել է տվել նա:
ԵԽ փոխնախագահը նաև հայտնել է, որ Թուրքիայի համար առանց վիզայի ռեժիմը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև 2018թ.:
Եվրապատգամավոր Հերբերթ Ռեուլն էլ իր հերթին հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ՝ ասելով. «Եթե Էրդողանը շարունակի նույն ոգով, ապա վիզաների ազատականացումը կհետաձգվի բավական երկար ժամանակով»: