ԻՊ առաջնորդը սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն աուդիոֆայլ է տարածել, որում, ինչպես պնդում են իսլամիստները, ձայնագրված է խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի ելույթը:
Ինչպես փոխանցում է BBC-ն, ձայնագրությունը սպառնալիքներ է պարունակում Թուրքիայի հասցեին, ինչպես նաև կոչ է արվում կողմնակիցնեին պաշտպանել Մոսուլը:
Սա ալ-Բաղադադիի առաջին ելույթն ուղերձն է վերջին մոտ մեկ տարվա ընթացքում: Բաղդադիի երկար լռությունը նրա մահվան մասին ենթադրությունների տեղիք էր տալիս, սակայն խմբավորումը հերքում էր դրանք: Ամեն դեպքում ձայնագրության իսկությունը հաստատված չէ: