ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը համոզված է, որ ԱՄՆ-ը պետք է ակտիվորեն միջամտի համաշխարհային հակամարտությունների լուծմանը։ Այս մասին նա հայտարարել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մեզ պետք է Ամերիկա՝ միջազգային ոստիկանի դերով։ Մեզ պետք է ԱՄՆ-ի վճռական գլոբալ լիդերությունը»,-ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը:
Լուծման կարիք ունեցող խնդիրների շարքում նա անվանել է իրավիճակը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Ուկրաինայի արևելքում։ «Գերտերությունների թոշակի չեն անցնում։ Նայե՛ք շուրջը և կտեսնեք աշխարհը կրակի մեջ»,- ասել է նա՝ հավելելով, որ անկախ այն բանից, թե ով կդառնա ԱՄՆ-ի նոր նախագահ, նա այլընտրանք չի ունենա, քան ավելի հաճախ միջամտել միջազգային հակամարտություններին։