Պոլսի Հայոց Պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ, Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի պաշտոնանկությունից հետո, պատրիարքական աթոռի համար առաջադրվել է չորս թեկնածու:
«Արևելքի» հաղորդմամբ, առաջադրվել են պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը, Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալեանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Պեքճեանը և Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլճեանը:
Չնայած Ստամբուլի հայ համայնքի՝ նոր առաջնորդ ընտրելու պահանջին նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: Համայնքի մեծ մասը մեղմ ասած «չի ընդունում» պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, ով վայելում է թուրքական իշխանության աջակցությունը: