2016-ի դեկտեմբերին կանցնի Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների 7-րդ փուլը։ Այս մասին նոյեմբերի 3-ին հայտնել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ ԱԺ հանձնաժողովներում լսումների ժամանակ, փոխանցում է news.am-ը։
Նա հիշեցրել է, որ Հայաստան-Եվրամիություն համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների 6 փուլերն արդեն անցել են։ «Բանակցությունները կշարունակվեն»,- նշել է Նազարյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ավարտել այդ կարևորագույն գործընթացը։