Հայաստանը բրիտանական Legatum Institute-ը հրապարակել է աշխարհի երկրների բարգավաճության վարկանիշային աղյուսակը: Հայաստանը 142 երկրների շարքում զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքերը զիջելով 6 հորիզոնականով:
Վարկանշային ցուցակը կազմելիս գնահատվում է 9 կատեգորիա՝ տնտեսություն, , ձեռնարկատիրության հնարավորություններ, պետական կառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն և պաշտպանվածություն, անձնական ազատություն, սոցիալական կապիտալ և շրջակա միջավայր:
Նշենք, որ հարևան երկրներից Վրաստանը գտնվում է 84-րդ, իսկ Ադրբեջանը՝ 103-րդ հորիզոնականներում:
Վարկանիշային աղյուսակի առաջատարներն են Նոր Զելանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան և Կանադան: Ցուցակը եզրաբակում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունը, Աֆղանստանը և Եմենը: