ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգները կդադարի միջամտել այլ երկրների գործերին և վարչակարգեր տապալել։ Այս մասին Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կառոլինայում ընտրողների հետ հանդիպմանը, փոխանցում է lenta.ru-ն:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը ռազմական ուժ կկիրառի միայն այն դեպքում, երբ դա կենսական անհրաժեշտություն լինի ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար։
«Մենք չենք փորձի կառուցել դեմոկրատիաներ արտերկրում, տապալել վարչակարգեր և անպատասխանատու կերպով ներքաշվել այնպիսի իրավիճակներում, որոնց ոչ մի իրավունք չունենք միջամտելու», - ասել է Թրամփը։
Թեկանծուի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սեփական անտվանգությանը և ԻՊ դեմ պայքարին։